Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է․ «Հայաստան» դաշինք

 

Առաջիկայում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Այս մասին   տեղեկացնում է «Հայաստան» դաշինքիը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախագահի հետ հանդիպմանն արձանագրվել է, որ նա պայքարի մեջ է, և առաջիկայում շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելու»,- նշված է հաղորդագրությունում։

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքացիների հանդիպումը տեւել է 2-2.5 ժամ: Բավական բաց, անկեղծ զրույց տեղի ունեցավ, ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ ելքերի հետ կապված: Հանդիպման ամենակարեւոր արձանագրումն այն էր, որ նախագահ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային կյանքից իր բացակայությամբ կարող էր ոմանց մոտ տպավորություն ստեղծվել, թե հետ է քաշվել: Ինքն արձանագրեց, որ որեւէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ, իսկ առաջիկայում նաեւ գնահատելով իրավիճակը, շատ կոնկրե քայլեր են ներկայացվելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նրա խոսքով, բնական է, որ հանդիպմանը նաեւ եղել են մարդիկ, որոնք ակնկալել են, որ հենց այս վայրկյանին պետք է Ռոբերտ Քոչարյանը դուրս գար, իրենք էլ նրա հետեւից ինչ-որ քայլերի ու գործողությունների դիմեն. «Նախագահն արձանագրեց, որ ամբողջությամբ պետք է իրավիճակի գնահատում տեղի ունենա, որոշակի ծրագիր է մշակվում, այնուհետեւ մեր քաղաքացիներին արդեն այդ ձեւաչափում կներկայացվեն այդ քայլերը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք՝ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի է ունեցել օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով