Քարոզարշավ՝ «տակից». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ որոշ համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական ագրեսիայի հաջորդ իսկ օրը իշխանության, նաև մյուս ուժերի թեկնածուները միաբերան հայտարարեցին, որ երկրում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը։

Սակայն, «Փաստ» թերթը տեղեկություններ է ստանում, որ իշխանական թեկնածուների զգալի մասի դեպքում այդ հայտարարությունը պարզապես իմիտացիա է, քանզի նրանք քարոզարշավն իրականացնում են «տակից»։ Բանն այն է, որ ընտրություններին մնացել է մեկ շաբաթ, իսկ քպականների համար ամեն մի ձայնը կարևոր է՝ հատկապես այն համայնքներում, որտեղ հակառակորդ թեկնածուները հանրային լայն աջակցություն ունեն։

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ճիշտ է՝ ներկայումս նախընտրական շտաբները փակ են, բայց հանդիպումներ են կազմակերպվում ՔՊ-ի կողմնակիցների տներում, ընդ որում՝ հաճախ ճոխ սեղանների շուրջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով