Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

 

«Սիրելի´ աշակերտներ, ուսանողներ, հարգելի´ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր շինարարների և ճարտարապետների անունից շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 1-ին սկսվում է գիտելիքի ուժով խոստումնալից հեռանկար կերտելու հետաքրքրաշարժ ճանապարհը:

Որակյալ կրթություն ապահովելուն զուգահեռ շենքային պատշաճ պայմանների, ֆիզիկական ենթակառուցվածքների ապահովումն առանցքային նշանակություն ունի: Այսօր ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում իրականացվում է 300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագիրը, կառուցվում են հայ հայտնի մարզիկների անունը կրող մարզադպրոցներ, վերակառուցվում են գոյություն ունեցող մշակութային, առողջապահական հաստատությունները, ստեղծվում նորերը: Նախատեսվում է ինչպես վերակառուցել նախնական, միջին մասնագիտական, այնպես էլ կառուցել բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր համալիրներ: Պատասխանատու այս ծրագրերն իրագործվում են, որպեսզի մեր սերունդները կրթություն ստանան հարմարավետ, արդիական պայմաններով կրթական հաստատություններում: Հենց այստեղ են նրանք անցկացնում օրվա զգալի մասը, հետևաբար կրթական միջավայրի հետ առաջին շփումը նախակրթարանից սկսած պետք է լինի հաճելի, տրամադրող և խոստումնալից, որպեսզի ունենանք առողջ, բազմակողմանի զարգացած և տաղանդաշատ սերունդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարևորագույն խնդիր է դրված ապահովել այդ բոլոր կառույցների սեյսմիկ անվտանգությունն ու ամրությունը, ապաստարանների առկայությունը, ստեղծել անվտանգ և բարեկարգ միջավայր: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեն ջանքերն ուղղել է շինարարական նորմերի արդիականացմանը: Հաշվի առնելով մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ կարճ ժամանակում մշակվել են նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմերը, սահմանվել քաղաքացիական պաշտպանության կառույցներին առնչվող պահանջները:

Հատկանշական այս օրը, որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ շնորհավորում եմ նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, հատկապես առաջին կուրսեցիներին, ովքեր առաջին քայլերն են անում դեպի մասնագիտական կրթության զարմանահրաշ աշխարհ: Լիահույս եմ, որ ի դեմս նրանց՝ առաջիկայում մենք ունենալու ենք ճարտարապետների, շինարարների, կոնստրուկտորների նոր սերունդ՝ պատրաստ իրագործելու ապագայի քաղաքաշինական ծրագրերը:

Շնորհավո՜ր Գիտելիքի և դպրության օր»:

 

Արմեն Ղուլարյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 × 2 =