Փոխանակ ամեն կոպեկը տանես, դնես ինստիտուտներ ու համակարգեր ստեղծելու և զարգացնելու վրա, ամեն ինչ քամուն են տալիս, անունը դնում. «Գիտություն ենք տոնում». Վրթանեսյան

 

Եթե դպրոցներիցդ հանել ես աստղագիտությունը, բայց փոխարենը բազմամիլիոն դոլարանոց փառատոն ես անում տիեզերքի մասին, դրանով ոչ թե գիտություն ես զարգացնում, այլ զուտ փող ես մսխում։ Կապ չունի ում փողն է, նույնիսկ եթե այն երկնքից է ընկել։ Այս մասին ֆեսբուքում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նույնն է, ինչ սովից կիսամեռ երեխաներին բերես աշխարհի ամենահռչակավոր խոհարարների փառատոնի, ասես. «Տեսե՛ք, երեխե՛ք, թե աշխարհում ինչ համովություններ կան»։ Եւ այն միլիոնները, որոնցով կարելի էր գյուղատնտեսությանը զարկ տալ, տաս շոումեններին։

Արցախից զորքն ու ծանր սպառազինությունը հանես, հետո արցախցի երեխաներին բերես փառատոնի, թե. «Տեսե՛ք, խոխե՛ք, ինչ լավ բաներ կան տիեզերքում»։ Դասականի խոսքերով. «Իյա, իրո՞ք»։

Կապ չունի սա անուղեղություն է, թե ստոր ցինիզմ, թե երկուսը միասին… Փոխանակ ամեն կոպեկը տանես, դնես ինստիտուտներ ու համակարգեր ստեղծելու և զարգացնելու վրա, ամեն ինչ քամուն են տալիս, անունը դնում. «Գիտություն ենք տոնում»»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

nineteen + 7 =