Պետությունը պետք է ունենա հաստիքային դահիճներ, այսինքն՝ օրինական մարդասպաններ․ Իշխանյան

 

Եվ ի՞նչ են մտածում այս մասին քըխհասարակության, ներեցեք՝ քաղհասարակության ներկայացուցիչները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետությունը պետք է ունենա հաստիքային դահիճներ, այսինքն՝ օրինական մարդասպաններ։ Այս հարցում, համոզված եմ, որ կգտնվեն հարյուրավոր մարդիկ, որոնք հանուն բարձր աշխատավարձի, պարգևավճարների, պատրաստ կլինեն դառնալ հաստիքային դահիճներ։

Կախված աշխատավարձից և պարգևավճարների չափից, հնարավոր է արտահոսք քննչական մարմիններից, ոստիկանության կարմիրբերետավորներից դեպի դահիճ մասնագիտություն։ Իրականում դահիճներ կհանդիսանան, ոչ միայն հաստիքային դահիճները, այլև օրենք ընդունող պատգամավորները, մահապատժի գործով քր․ գործեր հարուցող քննիչները, այն պաշտպանող դատախազներն ու մահապատժի վճիռ կայացնող դատավորները։

Եվ ի՞նչ են մտածում այս մասին քըխհասարակության, ներեցեք՝ քաղհասարակության ներկայացուցիչները»,- գրել է Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով