Պետք է պատրաստվել պատերազմի, նույնիսկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին․ Ղազինյան

 

Պետք է պատրաստվել պատերազմի, նույնսիկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավորր Արթուր Ղազինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բոլոր նորմալ պետությունները, ապրելով խաղաղ պայմաններում, ամեն օր պատրաստվում են պատերազմի, քանզի քաջ գիտակցում են, որ պատերազմն անխուսափելի է, եթե դրան պատրաստ չես:

Ոչ մի փաստաթուղթ, հայտարարություն, խաղաղության համաձայնագիր, թշնամու խոստում և երդում իրական խաղաղության երաշխիք չեն կարող լինել:

Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է, պետությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ու ուժն է, որ ստիպում է հակառակորդին հրաժարվել պատերազմի գաղափարից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խաղաղության պետք է ձգտել, կարելի է խոսել խաղաղության մասին, բայց երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի:

Հ.Գ. Պատերազմը միայն զենքն ու զինվորը չեն, ժամանակակից պատերազմները մղվում են բոլոր դաշտերում. տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական, ժողովրդագրական, մշակութային ու ինքնության . . ․»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով