Փաշինյանն ասեց՝ հրաման ա տվել, որ բանակը հզորանա. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Այս հանդիպումներն ավանդաբար անցկացվում են ամիսը մեկ անգամ, սակայն իրավիճակի լարումը ստիպել է արտահերթ հանդիպում հրավիրել։ Կարելի է կարծել՝ լուսանցքային այս ուժերի ներկայացուցիչները, որոնց հետեւում մեկ տասնյակից մինչեւ առավելագույնը մի հարյուր մարդ է կանգնած, օգնելու են լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը նախագահող Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը: Նկատենք, որ այս մարդկուսակցություններն ու դրանց ղեկավարները հիմնականում արեւմտամետ են, բացի Տիգրան Արզաքանցյանից: Թե ինչ են քննարկել արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ, փորձեցինք պարզել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից:

Պարոն Արզաքանցյան, մեր աղբյուրներն ասում են, որ այս հանդիպման ընթացքում արտախորհրդարանական ուժերին հուշել են, որ հակառուսական տրամադրությունները շիկացնեն: Իսկ Դուք բազմիցս նշել եք, որ ռուսամետ եք, այլ ոչ թե արեւմտամետ:

Նման բան չկա, Ձեր ասածն իրականության հետ չի խոսում: Հակառակը: Ինքը գրանցում էր, թե մենք ինչ հարցեր էինք բարձրաձայնում: Իր մոտ գրանցեց, թե ով ինչ ա ասում: Ես խոսամ ինձանից, էլի: Մի քանի օր դիրքերում եմ եղել, տեսել եմ՝ ինչ ա կատարվում, գնացի ու ամեն ինչը վարչապետին ասեցի: Ասեցի, թե ինչ ա անհրաժեշտ զինվորներին, որ կարողանանք մեր սահմաններն ամուր պահել: Ես մենակ մեր Գեղարքունիքի մարզից եմ տեղյակ, ներկայացրի, թե ինչ իրավիճակ ա այնտեղ: Կապանից էլ զանգեցին ասեցին, որ հրթիռներ են բաց թողել, դա էլ պատմեցի վարչապետին, ասեցի, որ օդը պահպանելու խնդիր ունենք՝ տարբեր զենքերի տեսակների հետ կապված: Իմ ելույթից հետո սկսեցին բանակը կամավորների բաժանել, խոսքերս տեղ ա հասել, իմ ելույթից հետո բանակում փոփոխություններ են եղել: Մինչեւ ելույթս կամավորներին ես էի հագուստներ տրամադրում, դրանից հետո արդեն սկսեցին հագուստներ տալ իրենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով