Փաշինյանի արձանի մոտ տեսախցիկներ են դրել․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է. «Նախօրեին տեղեկացրել էինք, որ արդեն հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրեւ ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի:

Սակայն տեղի իշխանություններն ու գործարարները մասնագիտացել են այս արձանը նորոգելու գործում եւ երեկ վաղ առավոտյան արդեն այն վերանորոգել-վերականգնել էին: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի արձանը ջարդում են, այնպիսի արագությամբ են նորոգում, կարծես այդ արձանից է կախված հայ ազգի ճակատագիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրի խոսքով` արձանի մոտակայքում մի քանի տեսախցիկ են տեղադրել, որ արձանաջարդները վախենան եւ այլեւս չկրկնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

eleven − eight =