Ովքեր են ընդգրկված Նյու Յորք մեկնած պատվիրակության կազմում. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստին, որի ժամանակ նաեւ ելույթ է ունենալու։ Հայաստանից Նյու Յորք մեկնած պատվիրակությունը 12 հոգուց է բաղկացած։ Փաշինյանից բացի, գործուղման են մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ 8 անձ՝ վարչապետի աշխատակազմից։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը: Փոխարենը՝ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշենք, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ Փաշինյանը մասնակցեց ՄԱԿ-ի ամենամյա միջոցառմանը եւ պատերազմից մեկ օր առաջ ելույթ ունենալով՝ հայտարարեց. «Հուլիսյան մարտերն ի դերեւ հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը եւ հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 09.22թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

8 + 20 =