Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է

Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է։
Նույնիսկ նրա թիմակիցներն ու հաճախորդներն են ընդունում, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների։
Սա այն դեպքում,երբ մեռանք ասելով՝ չի կարելի թուրքի ու ադրբեջանցիների խաղը խաղալ։
Բայց նիկոլիստները..
Արցախի բանակը գլխատեցին
Դեմարկացիա ու դելիմիտացիա անել համաձայնվեցին
Ադրբեջանի 5 կետերն ընդունեցին
Արցախի անկախության գաղափարից հրաժարվեցին
Վախեցան Արցախ գնալ
Գորիս-Կապան ճանապարհը տվեցին
Հայաստանի 41 քառ. կմ ադրբեջանցիներն օկուպացրեցին։
Պատերազմից հետո բանակը վերազինելու որեւէ քայլ չարեցին։
Իսկ հիմա նապաստակի նման գոռում են,թե ռազմական սադրանքները չեն բացառում։
Դրա մեղավորը դուք եք,ու՞մ վրա եք մուննաթ գալիս։
Թե՞ սցենարով որոշ տարածքներ նոր ռազմական էսկալացիայով կամ դրա սպառնալիքի տակ պետք է հանձնեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով