Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 90․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի իր ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացնելիս նշում էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017 թվականին կազմել է 10000, 2018 թվականին՝ 12400, իսկ 2019 թվականին՝ 14900։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար 8100, 9100 եւ 13000 անձի»։ Նա կարեւոր փաստ էր համարում այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումները ավելացել են, սակայն 2019 թվականից հետո այլ պատկեր ունենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, 2019 թվականի 13 000 դիմումի փոխարեն՝ 2020 թվականին քաղաքացիություն է ստացել 11456 մարդ, իսկ, ահա, 2021 թվականին այս թիվն ավելի է իջել եւ ստացվել է 8521 դիմում, որից հաստատվել է 7379-ը։ Ստացվում է` Փաշինյանը հերթական անգամ հայտարարություն է արել եւ փաստ ներկայացրել մի բան, որը հետո հերքվել է եւ բացասական միտում գրանցել. նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով