Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 87․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց: Օրինակ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վարչության պետերի էր աշխատանքից ազատում: Մարությանը քաղաքապետարանի աշխատակազմը կա՛մ համալրում էր իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կա՛մ նախապատվությունը տալիս «Իմ քայլը» դաշինքի անդամներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում 14 մարդու անհիմն ազատել էին աշխատանքից: «Հեղափոխությունից» անմիջապես հետո իշխանությունը սկսեց զտումներ իրականացնել նաեւ ՊԵԿ-ում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը, ՊԵԿ տեղակալ Արմեն Սաքապետոյանը: Սրանք ընդամենը փոքրիկ դրվագներ են այն մասին, թե ինչպես են նոր իշխանությունները պահպանում իրենց խոստումները կադրային ջարդ չիրականացնելու համատեքստում: Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով