Միջազգային տարբեր կառույցների ճնշման արդյունքում օրենքը չեղարկվեց. Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 89․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2020 թվականի մայիսի 16-ին՝ իր հերթական 100 փաստը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստ էր ներկայացնում մի բան, որն ընդամենը երկու տարի հետո պետք է չեղարկվեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, այդ օրը նա նշում էր. «Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում»: Իսկ ի՞նչ եղավ երկու տարի անց. միջազգային տարբեր կառույցների ճնշման արդյունքում օրենքը չեղարկվեց։

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը այս տարվա հունիսի 11-ին հայտարարեց. «Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բեւեռացման պայմաններում առանձին խմբերի եւ անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով:

Հուլիսի 1-ից արդեն քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռ մեկ տարի առաջ ընդունված դրույթը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, սրանք միայն արդարացումներն են, սակայն բուն պատճառը միջազգային կառույցների կողմից եկած ճնշումներն են։ Այս ամենը մի կողմ թողնելով՝ պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված փաստն այլեւս չի գործում, այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով