Մեր հարցերը գլոբալ քաղաքական օրակարգում ոչ մեկի համար հիմնական առաջնահերթությունը չեն. Աշոտյան

 

Բարձր գնահատելով հայ ժողովրդի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական սպառնալիքների չեզոքացման կամ զսպման հարցում միջազգային դերակատարների ջանքերը, այնուամենայնիվ կխնդրեմ տարաբնույթ ցիտումներից կամ մեջբերումներից չկորցնել գլուխը եւ չընկնել քաղաքական ինֆանտիլիզմի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բացատրեմ հետեւյալ օրինակով:

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին արդեն հանդես են եկել ելույթներով մեզ այս ընթացքում տարբեր մակարդակներում եւ զանազան շուրթերով սատարում հայտնած եւ ֆեյսբուքահայության էքստազին արժանացած երեք պետությունների՝ Ֆրանսիա, ԱՄՆ եւ Իրան, ղեկավարները։

Նրանցից ոչ մեկ՝ ոչ Մակրոնը, ոչ Բայդենը, ոչ էլ Ռայիսին, սակայն, Նյու Յորքում իրենց կեսժամանոց ելույթներում չեն արծարծել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր շուրջ ստեղծված իրավիճակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա շեշտում եմ հասկանալու համար, որ.

1. Մեր հարցերը գլոբալ քաղաքական օրակարգում ոչ մեկի համար հիմնական առաջնահերթությունը չեն։

2. Մեր հույսը բացառապես մենք ենք՝ հայերս։

3. Քանի Նիկոլը վարչապետ է, ոչ մի շանս էլ չենք ունենալու»,- գրել է Աշոտյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով