Մենք ոչ միայն պետք է շրջենք ամոթալի այս էջը, այլ նաև ժողովրդի համար պետք է բացենք վերելքի ու զարթոնքի նոր էջ.Սաղաթելյան

 

Այս խորհրդարանը պարտության և ամոթի մարմնացման ձեռքով դարձել է, և պատմության մեջ կմնա որպես ամենախայտառակ գումարման Ազգային ժողով, որտեղ իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական օրակարգը: Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մինչ մենք այստեղ քննարկում ենք մեր ժողովրդի առջև ծառացած իրական մարտահրավերները, խորհրդարանի ներսում շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոուն: Այսօր իրական և առաջնային օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Մենք մեր հազարավոր քաղաքացիներից մանդատ ենք ստացել՝ այս օրակարգը պաշտպանելու համար: Հայաստանի օրվա իշխանությունը և ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այս օրակարգը, այլ աշխատում են դրա դեմ՝ նոր սպառնալիքներ ստեղծելով»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա խոստացած և դրա ներքո քվե ստացած քաղաքական մեծամասնությունն այսօր հրաժարվում է ԱԺ-ում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին, հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված նիստերին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն՝ Հայաստանի կարմիր գծերի մասին.

«Մենք ոչ միայն պետք է շրջենք ամոթալի այս էջը, այլ նաև ժողովրդի համար պետք է բացենք վերելքի ու զարթոնքի նոր էջ: Մենք վստահ ենք, որ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում կա նոր որակի պետություն կերտելու ներուժ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ պետք է նոր նավապետ և նոր ուղղություն: Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձևավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը եւ իրագործումը»,-ասաց Սաղաթելյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով