Մեծն դավադիրը, իր ոճին բնորոշ մանիպուլյացիաներով, եկել էր փաստաբանություն անելու գործող ստահակին․ Ալեն Ղևոնդյան

 

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ երրորդ փորձից հետ (1998, 2008, 2018) հաջողվեց էնպիսի օրակարգ ապահովել երկրում, որ իշխանությունը հանձնվի ռեգիոնում թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակին, իսկ այսօր Մեծն դավադիրը, իր ոճին բնորոշ մանիպուլյացիաներով, եկել էր փաստաբանություն անելու գործող ստահակին ու ասելու, որ վերջապես ի կատար ենք ածել դեռ վաղուցվանից առաջադրված պլանը. մենք թուրքի հետ պետք է բարեկամ լինենք՝ իրեն հանձնվելով:
Եվ սույն անձնավորության հայրը ԽՍՀՄ արտաքին հետախուզության սպա էր Հալեպում. Հետաքրքիր է, ինքը երբեմնի ՊԱԿ-ի՝ ԽՍՀՄ փլուզման ժկ, ո՞ր թևն էր սպասարկում, վստահ եմ Ելցինյան՝ արևմտյան:
Բավական «լավ» ծուղակ սարքեցին սրանք երկրի գլխին… հիմա էլ թե, բա. կա՛մ աջակցենք թուրքի հաճին՝ միավորվելով նրա շուրջ ու ստորագրելով երկրի բնաջնջման պայմանագիրը, կա՛մ երկիրը գցենք թուրք-ադրբեջանական երախը ու պատասխանատվությունը թող ընկնի նաև ձեր վրա:
Փաստացի տուպիկ սարքեցին սրանք երկրի գլխին:
Ցավոք այս տողերը ՀՀ առաջին ղեկավարի մասին են:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four + two =