Մեծ զգուշավորություն դրսևորեք Հայաստանում ռազմական կոնֆլիկտի պատճառով, որոշ մարզեր ունեն մեծ ռիսկեր․ ԱՄՆ դեսպանատուն

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերթական զգուշացնող կոչն է արել իր քաղաքացիներին` խորհուրդ տալով չայցելել Հայաստանի որոշ շրջաններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեծ զգուշավորություն դրսևորեք Հայաստանում ռազմական կոնֆլիկտի պատճառով: Որոշ մարզեր ունեն մեծ ռիսկեր… Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հայաստանյան հատվածում արգելված է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների այցը հետևյալ վայրեր`

Տավուշի շրջան` Մ4 մայրուղու երկայնքով դեպի Իջևանի հյուղւղ և այլ արևելյան շրջաններ

Գեղարքունիքի մարզ` Սևանա լճից արևելք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գեղարքունիքի մարզ` Սևանա լճից հարավ և Մ10 մայրուղուց արևելք

Արարատի մարզի Երասխ գյուղ

Վայոց ձորի մարզ` Եղեգնաձորից արևելք

Սյունիքի մարզ

Դեպի Լեռնային Ղարաբաղ այցերը շարունակում են արգելված մնալ»,- նշված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով