Լեռնանիստ գյուղի հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնանիստ գյուղի վերջնամասում՝ «Ինայի դաշտ» կոչվող տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով