Կոտայքի մարզում մի քանի տոննա պանրով բարձված ЗИЛ-ը բախվել է մեկ այլ ЗИЛ-ի եւ շրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

 

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ЗИЛ մակնիշի բեռնատարի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների՝ աոջևի անվահեծանի կոտրվելու պատճառով չի կարող կառավարել ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի և գլխիվայր շրջվելով՝ մոտ  100 մետր առաջ է ընթացել, մասամբ փակելով ճանապարհը:

Վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գլխիվայր շրջված ЗИЛ-ը բարձված է եղել մի քանի տոննա պանրով, որը թափվել է ողջ ճանապարհով մեկ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով