Կոնկրետ պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի եւ Ի․ Ալիեւի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը ոտնահարելու համար.Թովմասյան

Մինչեւ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի այս տանը ապրում էր ընտանիք՝ ամուսին, կին, երեխաներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ամուսինը զինվորական է, այդ օրը հերթապահ է եղել։ Պայթյունի ձայները լսելուց անմիջապես հետո ընտանիքի անդամները շտապել են փրկվել․ նույնիսկ մեքենան մնացել է տեղում՝ հայկական դրոշն էլ՝ մեջը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոթքում գտնվող այս բնակարանի մեջ միանգամից մի քանի հրթիռ է ընկել, և երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր վերականգնել այս տունը․ պատերն ամբողջությամբ քանդված են։

Միջազգային մեր գործընկերների սոսկ դատապարտումները քիչ են․ կոնկրետ պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի եւ Ի․ Ալիեւի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը ոտնահարելու համար»,-գրել   Թովմասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով