Հուսով եմ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը.փաստաբան

 

Հուսով եմ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը։ Իսկ իմ հույսերը կապված են այն հանգամանքով, որ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյան) այսօր հրապարակելու է ներկայացրածս վերաքննիչ բողոքի հիման վրա կայացվելիք դատական ակտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ հույսերը միայն Ա․ Նիկողոսյանի՝ որպես դատավորի անձնական որակների հետ չեն կապված, այլ նրա, որ դեռևս նախոր տարվա հոկտեմբեր ամսին նույն դատավորի կողմից վերաքննիչ բողոքս մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ դատակոչում ներառված են Վ․ Վերմիշյանի ենթակայության տակ աշխատած բազմաթիվ չհարցաքննված վկաներ։ Այսօր դատակոչը սպառված է և կանխատեսելի է, որ վերը բերված դիրքորոշման հետևողական կենսագրոծման պարագայում տեղի է ունենալու խափանման միջոցի փոփոխություն»,- գրել է Կոչուբաևը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով