Հայաստանը թե անվտանգային, եւ թե տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից.Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է.

Հայաստանը թե անվտանգային, եւ թե տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։
Ո՞նց է լինում,որ Արեւմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում,իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։
Ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։
Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելն ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։
Բա սուվերենությունից էիք խոսում։
Հուզական լուծումներն անթույլատրելի են։
Հայաստանը թե անվտանգային,թե տնտեսական եւ թե քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։
Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։
Իհարկե՝ ոչ։
Ու՞մ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։
Էժան գազի ,էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։
ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…
Արեւմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։
Չի լինելու։
No pasaran ??????

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով