ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարություն է տարածել՝հոկտեմբերի 2-ին Ժնևում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ.
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,-ասվում է հայտարարության մեջ։