Հայաստանին եռակի վտանգ է սպառնում.Պետք է մշակվի ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարություն.Զաքարյան

 

Եթե ​​ընդդիմությանը չհաջողվի չեզոքացնել երեք սպառնալիքներից ամենակարեւորը, այն է՝ ներքին սպառնալիքը, ապա մենք իրավացի ենք, երբ խոսում ենք պետության ոչնչացման գործընթացի մասին։ Այս մասին սեպտեմբերի 12-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Հայաստանի իրական օրակարգ» խորագրով համատեղ քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զաքարյանի խոսքով՝ ընդդիմությունն այսօր Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու լիարժեք հնարավորություն ունի։

Նա արձանագրեց, որ այդ գործընթացում ընդդիմությանը դեռ չի հաջողվել մի շատ կարեւոր բան՝ ներգրավել հնարավորինս մեծ թվով մարդկանց եւ ստանալ նրանց անմիջական աջակցությունը։

«Դա վճռորոշ առաքելություն է լինելու պետության գոյության տեսանկյունից»,- հավելեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի համար երկրորդ սպառնալիքը Զաքարյանը համարում է տարածաշրջանային մակարդակի սպառնալիքը. «Մեզ համար կարեւոր է հասկանալ բոլոր այն գործընթացները, որոնք կարող են նոր սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար։ Պետք է նկատի ունենալ ոչ միայն ռազմական կամ ֆիզիկական անվտանգությունը, այլեւ պարենային, հաղորդակցական, կրթական, ժողովրդագրական, արժեքային եւ հոգեւոր անվտանգությունը։ Ի՞նչ են անում ներկայիս իշխանությունները. նրանք նպատակաուղղված ոչնչացնում են պետության գոյության իմաստային հենասյուները՝ ինքնուրույն պաշտպանվելու եւ միասնական գործելու կարողությունը։

Երրորդ մակարդակը գլոբալ սպառնալիքներն են, որոնք կապված են աշխարհում ուժերի հավասարակշռության փոփոխության հետ։ Ես առաջարկում եմ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին խումբ ստեղծել՝ անվտանգության նոր ռազմավարություն մշակման համար, քանի որ ավելի վաղ իշխանությունների կողմից ընդունված անվտանգության ռազմավարությունը բանի պետք չէ»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով