Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերն ու վարչապետի աշխատակազմի պարգեւատրումների ֆոնդի կտրուկ աճը․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին երկու տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը կտրուկ աճում են, իսկ Հայաստանինը՝ ոչ այդքան: Թշնամի պետությունն ավելացնում է իր ռազմական բյուջեն, իսկ մեր հանրապետությունը՝ պաշտոնյաների պարգեւատրման ֆոնդը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ 2021 թվականին բյուջեի ծախսերից պաշտպանությանը հատկացվել էր 312 միլիարդ դրամ, իսկ, ահա, Ադրբեջանի 2022 թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվել է մոտ 2,6 մլրդ դոլար: Բացի այդ, օրինակ՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ 1995-2020թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտ 5 անգամ գերազանցել են Հայաստանի ցուցանիշը: 25 տարվա ընթացքում ՀՀ բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է շուրջ 7.4 մլրդ դոլար, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ծախսել է շուրջ 32.5 մլրդ դոլար: Միայն 2020թ. Հայաստանը ռազմական կարիքների համար ծախսել է 634 մլն դոլար, Ադրբեջանը՝ 2.2 մլրդ, փոխարենը վարչապետի աշխատակազմի պարգեւատրումների ֆոնդն է 2021 թվականի համեմատ աճել 8 մլն դրամով՝ կազմելով 756 մլն դրամ: 2021 թվականին՝ պատերազմից մեկ տարի անց, պարգեւատրումները, դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները կազմել են 18.8 մլրդ դրամ՝ 2020-ի 15.5 մլրդ դրամի համեմատ։

Աճը կազմել է 21.7 տոկոս եւ ավելացել է 3.36 մլրդ դրամով: Էլ չենք խոսում կառավարության անդամների ծառայողական նոր ու թանկարժեք ավտոմեքենաների մասին, որոնք գնվել են պետական միջոցներով: Խոշոր գումարների պակաս չկա նաեւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում, որին, ի դեպ, 2018-ին 510.000 դոլար ու 77 մլն 503 հազար դրամ է փոխանցվել, 2019-ին՝ 258 մլն 197 հազար դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո, 2020-ին 10 մլն 311 հազար դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ, բայց, միեւնույնն է, պարտվում ենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի յասօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով