Հավասարաչափ հիմար ու քաղաքականապես տգետ են ինչպես կույր ռուսամոլներն, այնպես էլ կույր արևմտամոլները.Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Հավասարաչափ հիմար ու քաղաքականապես տգետ են ինչպես կույր ռուսամոլներն, այնպես էլ կույր արևմտամոլները: Դրանք ծայրաստիճան վտանգավոր են, երբ պետական պաշտոն են զբաղեցնում: Պակաս արկածախնդիր և վտանգավոր չեն նրանք, ովքեր առավոտյան թունդ ռուսամետ են, կեսօրին ոչմիբանամետ, իսկ երեկոյան` մարտնչող արևմտամետ:
Արտաքին քաղաքականությունը չի ներում ծայրահեղություններ: Հատկապես մեր երկրի նման աշխարհագրական և պատմա-քաղաքական կենսագրություն ունեցող փոքր երկրների համար:
Մեր արտաքին քաղաքական սխալները միշտ հղի են պատերազմներով, կորուստներով, ցեղասպանություններով, ցնցումներով ու մեկուսացումներով:
Մի բան ևս վերհիշենք. հոգեբանորեն հիվանդները, տեսակով` դավաճանները, կեսաբանորեն` հիմարներն ու հայացքներով` օտարին ծախվածները չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն, առավել ևս` պետություն ղեկավարեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով