Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ծառայողական քննություն է կատարվում․ ոստիկանություն

 

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին    տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունիը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, կարմիր և սև բերետավորները, ուժ կիրառելով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների հարազատներին: Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են:

Դրանից հետո 35 ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × one =