Երեւի մոռացել եք հա՞ ,որ Սեւրի պայմանագրից հետո ԱՄՆ-ն հրաժարվեց Հայաստանի մանդատից ու Հայաստանին միայնակ թողեց թուրքերի դեմ պատերազմում.Շարմազանով

 

ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի ցնծություն,մի ուրախություն…
Կարող է Վանն ու Մուշն ազատագրել ենք,Շուշիում էլ՝ հայոց եռագույն ենք տեղադրել։
Չե՞ք ուզում Արեւմուտքից եկած տիկնոջից հարցնել՝ Սեւրի պայմանագրի ու Վիլսոնի իրավարար վճռի իրականացումից ի՞նչ կա։
Երեւի մոռացել եք հա՞ ,որ Սեւրի պայմանագրից հետո ԱՄՆ-ն հրաժարվեց Հայաստանի մանդատից ու Հայաստանին միայնակ թողեց թուրքերի դեմ պատերազմում։
Ինչների՞դ վրա եք ուրախ,որ Արեւմուտքը՝ Հայաստանը ,Ուկրաինան ու Թայվանը նույն շարքում է տեսնում։
Ուկրաինան ծաղկուն երկիր էր,իսկ հիմա դարձել է պլացդարմ Ռուսաստանի դեմ պատերազմի համար՝ կորցնելով տարածքներ ու տալով հազարավոր զոհեր։
Թայվանն էլ ՝ Չինաստանի դեմ են օգտագործում։
Արեւմուտքը չեմպիոն է բարեկամ կամ նույն ժողովուրդների տարբեր հատվածների միջեւ «կռիվ» սարքելու
գործում։
Հիմա հերթը Հայաստանի՞նն է…
Ո՞ւմ դեմ պետք է օգտագործվի Հայաստանը։
Դաշնակից Ռուսաստանի՞,թե՞՝ բարեկամ Իրանի։
Կա կարծիք՝ երկուսի դեմ միաժամանակ։
Ու կինոն կավարտվի Թուրքիայի «full» մուտքով տարածաշրջան ։
Հայաստանի փոխարեն կլինի Էրմենիստանը,որտեղ ստամոքսներս կլցնենք իսկենդեր կամ դյոներ քյաբաբով ու կոկա կոլայով։
Կարեւորը ստամոքսը լիքը լինի ,չէ՞…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով