Երբ խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրում ես խայտառակությունը,ստանում ես եւ պատերազմ,եւ խայտառակություն.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է

Երբ խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրում ես խայտառակությունը,ստանում ես եւ պատերազմ,եւ խայտառակություն։
Այն,որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է ՝ փաստ է,բայց ակնհայտ փաստ է՝ Փաշինյանը տապալել է եւ խաղաղության օրակարգը,եւ ՀՀ անվտանգությունը։
Ասում է ՝ պետք է ամեն գնով պաշտպանենք ՀՀ սահմաններն ու բարեփոխենք բանակը..
Իրո՞ք։
Բա 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանն առանց կռվի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ գրավել է,ի՞նչ ես արել դրա դեմ։
Ոչինչ։
44-օրյա պատերազմից հետո բացի բանակ թուլացնելուց ու քանդելուց,ի՞նչ զենքեր ու զինամթերք եք բերել։
Պատասխանն ակնհայտ է:
Պատերազմից հետո որեւէ քպ-ական պատգամավոր ու ոչ էլ Փաշինյանը չի պատասխանել Ալիեւի հայատյաց ելույթներին։
Ու այդ ամենը հանգեցնելու էր այսօրվա ահաբեկչական հարձակմանը։
Պաշտոնական տվյալներով 49 նահատակ ունենք,քպ-ականներն ասում են՝ սադրանք։
Ի՞նչ սադրանք։
Կամ ու՞մ վրա եք մուննաթ գալիս։
Ո՞վ է 44-օրյա պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերին Սյունիքում նոր տարածքներ զիջել թշնամուն։
Ե՞ս։
Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնվել։
Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում։
Աստված մեր նահատակների հոգիները լուսավորի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × 3 =