Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

 

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Ford Transit» (վարորդ՝ Ա․ Ֆ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով