Չի բացառվում, որ ագրեսիայի այս փուլը գլխավոր հարվածի նախապատրաստումն է.Աբրահամյան

ԱԺ  պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար  Տիգրան Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է 

Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել։
Անկախ այն հանգամանքից, որ գրոհների աշխարհագրությունը բավականին լայն է, դեռ պարզ չի, թե որն է լինելու Ադրբեջանի հիմնական ուղղությունը։
Իհարկե որոշակի տարբերակներ, սցենարներ ուրվագծվում են, սակայն ամբողջությամբ դեռ պարզ չի, թե գլխավոր հարվածը որ ուղղությամբ կլինի, երբ և ինչ նպատակով։
Ընդ որում՝ պետք է հստակ գիտակցել, որ նախատեսվող գլխավոր ճակատը կարող է ուրվագծվի ոչ թե այս ագրեսիայի, մեկ այլ փուլում։
Չի բացառվում, որ ագրեսիայի այս փուլը գլխավոր հարվածի նախապատրաստումն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով