Այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու ՀՀ-Իրան մայրուղին. Վրթանեսյան

 

Այն «անպետք» Իշխանասարը և Սև լիճը, որտեղ ադրբեջանական զորքը Նիկոլի անմիջական աջակցությամբ 2 փուլով (2021-ի մայիսին և նոյեմբերին) առաջ եկավ, ամրացավ ու տնավորվեց, վերահսկում է Սյունիքը մնացած Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ (Նույն ինքը՝ ՀՀ–Իրան մայրուղին)։ Այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու այդ ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսինքն երբ ասում են՝ Սյունիքը վտանգված է, իրականում դա էլ է արդեն անցած էտապ։ Վտանգված-պրծած է. Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար։

Ու կապ չունի, թե ադրբեջանցիների դեմ տված ինչ թուղթ է ստորագրելու Հայաստանում իրենց գլխավոր կամակատար Նիկոլը, հենց զգան, որ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս դա անել, այդ թուղթը ոչ մի բան չի նշանակելու… Կամ գուցե նույնիսկ չսպասեն որևէ բան ստորագրելուն։

Սյունիքի Հայաստանից կտրելու իրական ու մոտալուտ սպառնալիքը հնարավոր է վերացնել միայն ադրբեջանցիներին Իշխանասարից գցելով»,- գրել է Վրթանեսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով