Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, ինչի հետեւանքով, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 105 զոհ, եւ հակառակորդը 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից։ Այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել: Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց եւ քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանը կհամբուրի արդյոք դատախազության շենքի դուռը՝ ձեռքերը միացնելով, ինչպես աղոթքի ժամանակ, եւ կխոնարհվի, թե այլ կերպ կհեռանա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով