Այսօր այցելել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել մեր քաղբանտարկյալ տղաների հետ.Աբրահամյան

ԱԺ  պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է
Այսօր այցելել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել մեր քաղբանտարկյալ տղաների հետ։
Պատանդի կարգավիճակում գտնվող մեր ընկերները չեն արել մի բան, ինչի համար պետք է ամաչեն, առավել ևս՝ անազատության մեջ լինեն։
Այս ողբերգությունն անշուշտ մի օր կավարտվի, տարբեր օղակների թյուրիմացությունները, դավաճանները կհայտնվեն համապատասխան վայրերում, բայց թե մինչ այդ ինչ ահռելի վնասներ կկրի երկիրը, շատ դժվար է գնահատել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով