Այս պահին 49 զոհ ունենք, բայց այդ թիվը վերջնական չէ.Փաշինյան

Կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակվողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ 4 ուղղություններով հետագայում ևս երկու-երեք ուղղություն է ավելացել : Այս մասին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան Հայաստանի կողմից սադրանքերի, բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը կեղծ է, սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Փաշինյանը:

Նրա հաղորդմամբ՝մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՊՆ-ն և ԳՇ-ն գնահատում են իրավիճակը, կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի»,-հավելեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով