Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11։59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Սևան» քրեակատարողական հիմնարկի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝  13։05-ին, մարվել՝ 13։09-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով