Ադրբեջանցիները «Գրադով» հարվածել են Քարաշենի ուղղությամբ. շինություններ են վնասվել

 

Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։

Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։

Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերի թիրախում է նաեւ Վերիշեն գյուղը։ Արկերն ընկնում են գյուղի հարակից տարածքներում, սակայն մի քանիսն ընկել են հենց բնակելի տարածքում։ Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերիշենցիներից մեկը պատմել է, որ արկը պայթել է իր մեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ ինքը վերադառնում էր դաշտից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով