5 տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման արարողությունն էր.Աբրահամյան

ԱԺ  պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

5 տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման արարողությունն էր։
Ես ու իմ նման շատերը՝ գլուխներս բարձր, հուզված մտովի գնահատում էինք ՀՀ-ի ու Արցախի համար այդ կարևոր իրադարձության նշանակությունը։
Այդ ժամանակների նախագահներ՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, բնականաբար, ամենաոգևորվածներն էին, որովհետև գիտեին, որ դա իրենց կյանքի, գործունեության առանցքային նախաձեռնություններից էր՝ ռազմականից մինչև տնտեսական առումով։
Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Քննարկման կենտրոնում է այն, թե ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լավ ե՞ն սարքել, թե՞ ոչ։ Արցախ ճանապարհով ե՞նք անցնում, թե՞ միջանցքով, ադրբեջանցիները անցակետ կդնե՞ն, թե՞ ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one + 5 =