44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարացնեն․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձեւավորվեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն այն իրականում պարապուրդի է մատնված եւ այս ընթացքում ոչինչ չի արել: Բայց իշխանական խմբակը որոշել է դրա գործունեության ժամկետը եւս 6 ամսով երկարաձգել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՔՊ-ն երեկ խորհրդարան էր ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում էր երկարացնել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը կազմված է բացառապես իշխանական պատգամավորներից` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմից: Ընդդիմությունը բոյկոտել է այս հանձնաժողովի գործունեությունը: Իսկ քննիչ հանձնաժողովը` Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, կազմավորումից ի վեր ընդամենը 1-2 նիստ է հրավիրել, դեռ որեւէ մեկին «հարցաքննության» կամ պարզաբանումներ ներկայացնելու չեն հրավիրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով