Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան վիրավորներ

 

Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով