Վիվա-ՄՏՍ-ը դիմում է ԱԱԾ-ին, ՀՀ դատախազություն ու ՀՀ Ոստիկանություն՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու համար

«Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակցված armlur.am կայքը համառորեն շարունակում են տարածել հրապարակումներ առ այն, թե իբր ««ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր է տրամադրել (բաժանել)»: Այս մասին հայտարարություն նէ տարածել Վիվա-ՄՏՍ-ի լրատվության բաժինը։

«Սույնով Վիվա-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու ՀՀ ոստիկանություն՝  «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am կայքի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու խնդրանքով՝ պարզելու համար թե լրատվամիջոցն այդ ի՞նչ փաստերի է տիրապետում և տեղեկատվական ինչպիսի՞ աղբյուրներից է օգտվում/տիրապետում, որ հաշվի չառնելով Վիվա-ՄՏՍ-ի բազմատիվ հերքումները և պարզաբանումները, ինչպես նաև հենց լրատվամիջոցի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանն առ այն, որ (մեջբերում)՝ ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», համառորեն շարունակում է պնդել, թե իբր սոցհարցումների համար Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրած հեռախոսահամարներն օգտագործվել են ադրբեջանցիների կողմից՝ ՀՀ քաղաքացիներից ազգային անվտանգությանը վերաբերող կարևոր տեղեկություններ կորզելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է պատրաստակամություն՝ աջակցելու իրավապահ մարմիններին՝ նշված հարցի բազմակողմանի և ամբողջական քննության գործում։

Ընկերությունը տեղեկացնում է, որ այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին, համարելով դրանք ընթերցողների նկատմամբ ոչ այլ ինչ, քան տեղեկատվական մանիպուլացում և Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն արատավորելու փորձ ու տեղեկատվական շանտաժ»,-ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով