Վիճակն իրոք բախտորոշ է: Արցախն ու Հայաստանի հարավային տարածքների ապագան վտանգի տակ է.Արտակ Զաքարյան

 ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է 
Ընդդիմության միտինգներն ու բողոքի ակցիաները հեգնողներ, կողքից հարևանցի նայողներ, անտարբեր անցնողներ. ձեր այդ կեցվածքի մասին չպատմեք ձեր ապագա թոռներին ու երեխաներին:
Նրանք բոլորը լինելու են Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, պատվարժան ու հայրենասեր հայեր: Եվ եթե այդպես շարունակեք, չի բացառվում, որ ձեր այսօրվա վարքը ամոթի արժանանա ձեր սերունդների կողմից:
Ձեր ապագա երեխաներն ու թոռները ձեզ դասելու են Հայրենիքի նկատմամբ դավաճանության կողմնակիցների շարքերին:
Վիճակն իրոք բախտորոշ է: Արցախն ու Հայաստանի հարավային տարածքների ապագան վտանգի տակ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով