«Սուրմալուի դեպքը փորձելու են օգտագործել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի սպասարկման համար». Վահե Դավթյան

 

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Եթե ներկայացման առաջին ակտում պատից հրացան է կախված, ապա վերջին ակտում այն անպայման պետք է կրակի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեխովի այս բանաձևը շատ լավ արտացոլում է այն, ինչ տեղի ունեցավ այսօր Սուրմալույում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում քաղաքի տարբեր վայրերում տեղադրված ռումբերի մասին կեղծ ահազանգերի պակաս չկար։ Եվ ահա, “զենքը կրակեց”։

Անկախ այն բանից, ահաբեկչության է սա, թե ոչ, կոլեկտիվ թուրքն է, թե անփութության հետևանք, ակնհայտ է, որ դեպքից առաջ ու հետո կեղծ ահազանգերի շարքը լիովին տեղավորվում է ահաբեկչական տրամաբանության մեջ։ Նպատակը հստակ է՝ տարածել վախ։ Իսկ ի՞նչու է դա անհրաժեշտ։

1. Վախը թույլ է տալիս կառավարել զանգվածներին (դր. Գեբելս)։ Տվյալ դեպքում՝ թեև պաշտոնապես ահաբեկչության վարկածը հերքվելու է, պարզ է, որ մարդիկ թուրքական հետք են փնտրելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի, որքան էլ պարադոքսալ չհնչի, բայց Սուրմալուի դեպքը փորձելու են քողարկված օգտագործել “խաղաղության դարաշրջանի” օրակարգի սպասարկման համար (շուտ կարգավորենք հարաբերությունները, որ հանգիստ ապրենք)։ Դրա համար տեխնոլոգիաների պակաս չկա։

2. Տնտեսական, ավելի շուտ՝ գեոտնտեսական բաղադրիչ։ Նման դեպքերը միշտ հանգեցնում են տուրիստական հոսքերի կրճատմանը։

Հայաստանը վերջին կես տարվա ընթացքում դարձել է տուրիստական գրավիչ ուղղություն, հատկապես՝ ռուս զբոսաշրջիկների համար։ ՌԴ֊ից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների (այդ թվում՝ ռելոկացված բիզնես֊սուբյեկտների) քանակով Հայաստանը ԱՊՀ առաջատարներից է, իսկ Հարավային Կովկասում՝ բացարձակ առաջատարը։ Ու՞մ կարող է խանգարել այս հանգամանքը։ Իհարկե, Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանում գործող ծայրահեղական֊գլոբալիստական ցանցին, որի նպատակն է դուրս մղել Մոսկվային տարածաշրջանից։ Կարծում եմ, “հեռախոսային ահաբեկչության” ակտիվությունը Հայաստանում անհրաժեշտ է դիտարկել նաև այս տեսանկյունից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով