«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված 6 քաղաքացիների ինքնությունը հայտնի է

 

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին պայթյունի հետեւանքով զոհված 6 քաղաքացիների ինքնությունը հայտնի է։ Այս մասին  տեղեկանում է ԱԻՆ-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԻՆ-ը քիչ առաջ հրապարակել է նրանց բոլորի անունները՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով