Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը. Վարուժան Գեղամյան

Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։ Այս մասին գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաև Սյունիքը։

Ցավոք, իրավիճակը միմիայն վատանալու է ու միայն մի հնարավորություն կա փրկվելու՝ ազատվելու դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից»,- Տելեգրամում գրել է Գեղամյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով