Սա դատավարություն չէ ընդդեմ Էմմա Սարգսյանի եւ Ավետիք Չալաբյանի, այլ դատավարություն է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի.Չալաբյան

 

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր՝ օգոստոսի 10–ին,  դատարանի դահլիճում հայտարարեց, թե իր գործով դատավճիռը պատրաստ է եւ այն դրված է դատարանի դարակներից մեկում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես եւ Էմմա Սարգսյանը մեղադրվում ենք նույն բանում, սակայն առաջին օրվանից իմ եւ Էմմա Սարգսյանի նկատմամբ նախաքննական մարմնի, ապա դատարանի վերաբերմունքն ասիմետրիկ է։ Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ իմ նկատմամբ՝ ամենադաժան միջոցը՝ կալանքը։ Էմմա Սարգսյանին նախորդ նիստից թույլատրվեց չներկայանալ նիստերին, իսկ ես ամեն անգամ դժոխային կերպով ստիպված եմ ներկայանալ նիստերին։ Իմ համոզմամբ՝ դատավճիռը պատրաստ է եւ դրված է հարգարժան դատարանի դարակներից մեկում»,- նշեց Չալաբյանը։

Ավետիք Չալաբյանի կարծիքով, ըստ այդ դատավճռի, Էմմա Սարգսյանը ստանալու է հնարավոր ամենամեղմ պատիժը՝ տուգանք, իսկ ինքը՝ հնարավոր ամենածանր պատիժը՝ ազատազրկում երեք տարով։

«Սա դատավարություն չէ ընդդեմ Էմմա Սարգսյանի եւ Ավետիք Չալաբյանի, այլ դատավարություն է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի»։ Էմմա Սարգսյանն այստեղ արդեն պատահական մարդ է։ Ուստի առաջարկում եմ, որ առհասարակ մեղադրանքը հանվի Էմմա Սարգսյանի վրայից։ Հաշվի առնենք, որ Էմմա Սարգսյանը միայնակ մայր է, ունի առողջական խնդիրներով երեխա։ Ձեր բոլորի կռիվն իմ դեմ է։ Առաջ տարեք այդ կռիվն ինչքան կարող եք, մենք էլ կտանենք, ինչքան մենք կարող ենք։ Էմմա Սարգսյանն, ինչպես եւ ես, ոչինչ չի արել։ Բայց դուք ինձ այլ բանի համար եք դատում»,- ընդգծեց Ավետիք Չալաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով