ՊԵԿ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ

 

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ:Քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը:Այս մասին  տեղեկացնում է  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 3-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի գլխավորած պատվիրակության  հետ։

Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը և կարևորվել ծրագրի գնման գործընթացի փուլի ավարտը։ Կողմերը հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքների բուն գործընթացը կմեկնարկի սեպտեմբերին:

ՊԵԿ նախագահը և ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են նաև ԵՄ ներդրումային պլանի ներքո Սյունիքի մարզում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի և մաքսային լաբորատորիայի կառուցմանն ուղղված` ՎԶԵԲ միջոցով ֆինանսավորման հնարավորություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է տնտեսվարողներին մեկ վայրում մաքսային վարչարարության ամբողջ ծառայությունների տրամադրման գործընթացը և փաստել, որ նշված երկու ծրագրերը՝ Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը, կփոխլրացնեն միմյանց՝ նոր ու բարձր որակ հաղորդելով մաքսային վարչարարության իրականացմանը։

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով