Փաշինյանը մտադիր է նախարարի պորտֆելներ տալ ԼՀԿ-ին և «Հանրապետությանը»․ «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: Նիկոլ Փաշինյանը մտադիր է նախարարական պորտֆելներ զիջել «Ելք» դաշինքի իր վաղեմի գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Սակայն, իրականում սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ ճիշտ հակառակը՝ նա փորձում է կամաց-կամաց մի շարք ոլորտների պատասխանատվություն, այսպես ասած, գցել իր վրայից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, էդմոնմարուքյանական եւ արամսարգսյանական կադրերին նա առանցքային նշանականություն ունեցող նախարարություններում չի տեսնում, նրանք դեռեւս կբավարարվեն մի քանի երկրորդական նախարարություններ համակարգելով:

Իսկ հենց Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, չի բացառվում, որ բավական լուրջ պորտֆելներ ստանձնեն, օրինակ` ԱԳ նախարարի ու փոխվարչապետի: Ի դեպ, կառավարությանը մաս կազմելու առաջարկ ստացել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, մասնավորապես՝ կրկին նախարարի պաշտոն են խոստացել այս քաղաքական ուժի մաս կազմող նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանին, սակայն ինչ-ինչ հարցերում նրանք վերջնական համաձայնության չեն եկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով