Պարեկները հատուկ միջոց են կիրառել քաղաքացու նկատմամբ, դեղ լցրել աչքերին, հետո սկսել են դաժանորեն ծեծել. Կարապետ Պողոսյան

 

Քիչ առաջ պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Կարապետ Պողոսյանը։
«Արտակարգ դեպք Գյումրիում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն…

Ըստ ինձ դիմած քաղաքացիների, պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել…

Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրոկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ, նշելով, որ իրռնց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ, բնականանար թուրքեր անվանելով»,- գրել է Պողոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով