Ողբերգական վթար Երեւանում. մահացածին ու 2 վիրավորներին փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին:   Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով